«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Ալիսոնի մասին։ Բրազիլացի դարպասպահն ապաքինվում է վնասվածքից։
«Ալիսոնը լուրջ վնասվածք է ստացել։ Վերականգնման ճշգրիտ ժամկետ չկա, քանի որ սա մկանային վնասվածք է: Սա բավականին լուրջ վնասվածք է, բայց բավարար չէ ասելու, որ Ալիսոնի համար մրցաշրջանն ավարտված է»,- գլխավոր մարզչի խոսքն է մեջբերել The Sun-ը։
Հիշեցնենք, որ բրազիլացի դարպասապահը ազդրի վնասվածք էր ստացել «Լիվերպուլի» մարզման ժամանակ՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Բրենթֆորդի» հետ խաղից առաջ (4:1):
Ընթացիկ մրցաշրջանում Ալիսոն Բեքերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում բաց է թողել 21 գնդակ։