Ջոն Օբի Միկելը կարծում է, որ Ռոման Աբրամովիչը պաշտոնանկ կաներ Մաուրիսիո Պոչետինոյին։
«Քննադատությունների մի մասը չափազանցված էր, բայց մենք նույն բանի միջով անցանք «Չելսիում»՝ չհաղթելով, քննադատվելով և տեսնելով, որ մարզիչները կորցնում են իրենց աշխատանքը:
Սա «Չելսին» է։ Այստեղ պետք է հաղթել։ Դուք պետք է հաղթեք հանդիպումներ և նվաճեք գավաթներ: Այո, նրանց ժամանակ տրվեց, բայց արդեն բավական ժամանակ է անցել, որպեսզի սկսեն ուժ հավաքել, համախմբվել և շատ ավելի լավ խաղալ։
Ես պաշտպանում եմ խաղացողներին և մարզչին։ Նրանց պետք է ժամանակ տալ, բայց ինչքա՞ն: Սա «Չելսին» է։ Եթե սա Աբրամովիչի դարաշրջանը լիներ, Պոչետինոն կկորցներ աշխատանքը, բայց հուսով եմ, որ նոր սեփականատերերը նրան ժամանակ կտան։ Տեսնենք, թե որտեղ ենք մենք լինելու մրցաշրջանի վերջում»,- ասել է «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը: