ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Մոնակոյի» հետ ոչ-ոքիից հետո (0:0) հայտնել է, որ ընդմիջմանը Կիլիան Մբապեին փոխարինելը կապված չէ վնասվածքի հետ։
«Մի օր մենք ստիպված կլինենք խաղալ առանց Մբապեի, ես փորձում եմ լավագույն լուծումները գտնել թիմի համար։ Երբեմն այն դառնում է կախվածություն: Վաղ, թե ուշ նա կդադարի խաղալ մեզ հետ, մենք պետք է հարմարվենք սրան։ Ես պետք է անընդհատ որոշումներ կայացնեմ, լավագույն որոշումները կայացնեմ թիմի համար։ Չեմ ուզում վիճել, դա իմ որոշումն էր»,- Էնրիկեի խոսքն է մեջբերել L’Equipe-ը։
ՊՍԺ-ն 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մոնակոն» 42 միավորով 3-րդ տեղում է։
























































