Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը։
«Ես հավատում եմ, որ Իսպանիայի առաջնություն է գալիս մի խաղացող, ով առանձնահատուկ դեր կունենա թիմում, ինչը շատ լավ է նրա համար:
Կարևոր չէ, թե որ թիմում նա կխաղա՝ Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի», թե «Կորդոբայի», քանի որ հենց իսպանական լիգայի համար միշտ էլ շատ կարևոր է եղել, որ Մբապեի նման խաղացողները հանդես գան այնտեղ»,- Սերեսոյի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։