Կոտ դ’Իվուարի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ժան Լուի Գասեն «Մարսելի» մարզչի պաշտոնը ստանձնելու գլխավոր ֆավորիտն է։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Ջենարո Գատուզոն լքել է «Մարսելի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբի ղեկավարության և մարզչի միջև բանակցություններ են ընթանում մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր կնքելու համար։
Մարսելցիները հույս ունեն, որ նոր մարզիչը պահեստայինների նստարանին կհայտնվի հինգշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, «Շախտյորի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում։
Ժան Լուի Գասեթը Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականը գլխավորել է 2022 թվականի մայիսից մինչև 2024-ի հունվար։
























































