«Մարսելի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունն արդեն տեղեկացրել է 46-ամյա իտալացուն ու նրա օգնականներին որոշման մասին։
Գատուզոն «Մարսելը» գլխավորում է նախորդ տարվա սեպտեմբերից։ Նրա թիմը չի հաղթել Լիգա 1-ի ոչ մի խաղ 2024 թվականին։ «Մարսելը» նախորդ խաղում պարտվել է Բրեստին (0:1):
22 տուրից հետո Մարսելը 30 միավորով զբաղեցնում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:
























































