Մադրիդի «Ռեալը» պլանավորում է ապրիլին կամ մայիսին հայտարարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը չի նախատեսում այդ մասին ավելի վաղ հայտարարել՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում ՊՍԺ-ի հետ հնարավոր հանդիպման պատճառով։ Իսպանական ակումբը ցանկանում է խուսափել այս իրավիճակի շուրջ փարիզցիների հետ հնարավոր տարաձայնություններից։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի ղեկավարությանը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է ազատ գործակալի կարգավիճակով։