Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Միլանը» հյուրընկալել էր ֆրանսիական «Ռենին»։
Հանդիպումն ավարտվեց իտալական թիմի հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Առաջին կեսում միլանյան ակումբի կազմում հաշիվը բացեց Ռուբեն Լոֆտուս-Չիկը՝ աչքի ընկնելով 32-րդ րոպեին։
48-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպանը դարձավ դուբլի հեղինակ։ 5 րոպե անց Ռաֆայել Լեաուն հաշիվը խոշոր դարձրեց։
Պատասխան խաղը կկայանա փետրվարի 22-ին։