Ֆրանսիական ՊՍԺ-ն շուտով կսկսի նոր պայմանագրի քննարկումը թիմի պաշտպան Աշրաֆ Հաքիմիի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հաքիմին այս մրցաշրջանում փարիզցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Միևնույն ժամանակ, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, խաղացողի շուկայական արժեքը կազմում է 65 միլիոն եվրո:
Մարոկկացի պաշտպանը Մադրիդի «Ռեալի» սան է, իսկ հետո խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում» և Միլանի «Ինտերում»: 25-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբին միացել է 2021 թվականի ամռանը՝ 68 միլիոն եվրոյի դիմաց: