Ուսման Դեմբելեն ասել է, որ Լիոնել Մեսսին միշտ եղել է իր սիրելի խաղացողը։
«Իմ առաջին մարզաշապիկը Անգլիայի հավաքականինն էր՝ Բեքհեմի անունով։ Հետո ես սիրահարվեցի Սթիվեն Ջերարդի խաղին, իսկ հետո իմացա Լիոնել Մեսսիի, Անդրես Ինյեստայի և «Բարսելոնայի» մասին։
Մեսսին միշտ եղել է իմ սիրելի խաղացողը։ Նա, Գվարդիոլան և Ինյեստան ստիպեցին ինձ սիրահարվել «Բարսային»։ Այդ պատճառով ես միշտ երազել եմ այնտեղ խաղալ։ Երբ տեղափոխվեցի «Բարսելոնա», երազանքս իրականացավ»,- Le Parisien-ին տված հարցազրույցում ասել է եզրային հարձակվողը, որը ՊՍԺ-ին է միացել անցած ամռանը «Բարսելոնայից»։