ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթելու շանսերի մասին։
«Մեր ակումբն իր կազմով և խաղացողներով ճիշտ ճանապարհի վրա է, մենք միասնական ենք և հավատում ենք, որ մեծ հաջողությունների կհասնենք: Մենք բոլորս լավ հարաբերությունների մեջ ենք Մենք ձգտում ենք հաղթել յուրաքանչյուր մրցաշարում։
«Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումները բարդ են լինելու։ Նրանք շատ լավ ֆուտբոլ են ցուցադրում և շատ հուսալի են գործում պաշտպանությունում»,- ասել է Ասենսիոն:
Չեմպիոնների լիգայի 1/8-րդ տուրում ՊՍԺ-ն առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 14-ին «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։ Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին։