ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն այլևս չի մտածում «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին, հաղորդում է Caught Offside-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստը լրջորեն ուսումնասիրում էր մերսիսայդյան ակումբ հնարավոր տեղափոխությունը։ Ֆրանսիացին հավատում էր, որ Յուրգեն Կլոպը կարող է իրեն դարձնել աշխարհի լավագույն խաղացողը։ Այնուամենայնիվ, Կլոպի՝ «Լիվերպուլից» հեռանալու մասին հայտարարությունից հետո Մբապեն որոշել է այլևս չդիտարկել այս տարբերակը։
2023/24 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում դարձել է 30 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։