Ֆրանսիական ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն ասել է, որ չգիտի, թե ինչպես փարիզյան թիմը Կիլիան Մբապեի, Մարկո Վերատիի, Նեյմարի, Տիագո Սիլվայի և Մարկինյոսի հետ չհաղթեց Չեմպիոնների լիգան։
«Երբ «Յուվենտուսից» տեղափոխվեցի ՊՍԺ, Փարիզում տեսա մի քանի հիանալի խաղացողների և մտածեցի. «Մամա Միա», եթե այս խաղացողներին բերենք «Յուվենտուս», մենք չորս Չեմպիոնների լիգա անընդմեջ կնվաճենք:
Չգիտեմ, թե ինչպես ՊՍԺ-ն երբեք չհաղթեց Չեմպիոնների լիգան այս բոլոր խաղացողներով՝ Մարկինյոսով, Սիլվայով, Վերատիով, Նեյմարով և Մբապեով»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում BSMT-ը։