Ֆրանսիայի հավաքականի և «Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ով նրա գործընկերն է Ֆրանսիայի հավաքականում, կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
«Ես երբեք չեմ հարցրել նրան այդ մասին, բայց Կիլիանը խելացի ֆուտբոլիստ է, ուստի համոզված եմ, որ նա ճիշտ որոշում կկայացնի իր պրոֆեսիոնալ կարիերան զարգացնելու համար:
Եթե ես նրա տեղը լինեի, խորհուրդ կտայի ընդունել այնպիսի որոշում, որը հարմար է անձամբ իրեն։
Ի վերջո, ամենակարևորը հանգիստ ու երջանիկ զգալն է»,- Էրնանդեսի խոսքերն է մեջբերում AS-ը։