Այս ամառ «Լիվերպուլը» մտադիր է ամրապնդել իր կազմը գերմանական Բունդեսլիգայի երեք ֆուտբոլիստներով:
Ամենայն հավանականությամբ, «կարմիրները» կփորձեն առաջին հերթին ձեռք բերել Տիմո Վերներին «ՌԲ Լայպցիգից» և Լևոն Բեյլին` «Բայերից», ինչպես նաև Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Դենիս Զաքարիային: Այդ մասին հայտնում է Mirror-ը։
Նշենք, որ Բեյլիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»: