ՊՍԺ-ի 25-ամյա կիսապաշտպան Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բրեստի» հետ տնային խաղում (3:1), հայտնում է football.fr-ն։ Խաղի 69-րդ րոպեին Մբապեն մրցակցի հետ պաշտպանի հետ բախման արդյունքում վնասվածք է ստացել, իսկ մրցակցի խաղացողը՝ Լիլիան Բրասիեն երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել խաղադաշտից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս դրվագում Կիլիանը կոճի վնասվածք է ստացել, սակայն կարողացել է շարունակել հանդիպումը և խաղացել է մինչև եզրափակիչ սուլիչը։
«Ինչ վերաբերում է Կիլիան Մբապեին, մենք վաղը կտեսնենք. Նա ուժեղ հարված է ստացել կոճին։ Նա մնաց խաղադաշտում, նրա հետ ամեն ինչ կարգին է, բժիշկները վաղը կնայեն»,- ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի խոսքերն է մեջբերում football.fr-ն։
Փետրվարի 10-ին ՊՍԺ-ն Լիգա 1-ում տնային հանդիպում կանցկացնի «Լիլի» հետ։ Փետրվարի 14-ին փարիզցիները սեփական դաշտում կանցկացնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Ռեալ Սոսյեդադի» հետ։