ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է փարիզցիների ելույթների մասին Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև գնահատել Ֆրանսիայի առաջնության մակարդակը:
«ՊՍԺ-ն կարո՞ղ է իր առավելագույնն անել Չեմպիոնների լիգայում: Այո, անկասկած։ Լիգան կապված է հետևողականության հետ:
Գավաթում յուրաքանչյուր հանդիպում եզրափակիչ է։ Մենք գիտենք, թե որտեղ կարող ենք ավելի լավ լինել, բայց ժամանակը ցույց կտա, թե ուր ենք գնում։ Մենք առաջնությունում առաջին տեղում ենք, ունենք լավ մրցակիցներ, ինչպիսիք են «Լենսը, «Լիլը», «Բրեստը», «Մոնակոն» և «Նիցան»: Սա շատ ավելի բարդ առաջնություն է, քան ես կարծում էի: Ես գոհ եմ այն ամենից, ինչ մենք անում ենք»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է լրագրող Ադրիան Գրենյերը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):