«Վալենսիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մասին. մարզիչների ու հիմնական կազմի ֆուտբոլիստներից ոմանց մոտ հաստատվել է համաշխարհային համաճարակը:
Վարակվածների անունները չեն հաղորդվում: Նշվում է, որ ակումբում թեստերի մոտ 35%-ը դրական է եղել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վալենսիայում» կորոնավիրուսով վարակման 5 դեպք է գրանցվել, որից 3-ը պաշտպանների՝ Էզեկիել Գարայի, Էլյակիմ Մանգալյայի և Խոսե Լուիս Գայայի մոտ:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի վարակման առաջին դեպքերը գրանցվել են 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկում՝ 12 մլն բնակչություն ունեցող Վուհանում: Մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ը պանդեմիա ճանաչեց:
Վերջին տվյալների համաձայն, աշխարհում արդեն ավելի քան 170 հազար մարդ է վարակվել, ավելի քան 6.5 հազարն էլ մահացել է: