Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի չինական «Քինգդաո Ուեստ Քոսթում»։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Հաջողություն ենք մաղթում մեր ավագին իր նոր թիմում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հարոյանի նախորդ ակումբը ղազախական «Աստանան» էր։