«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Սաիդ Բենրահման պայմանագիր է կնքել «Լիոնի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
28-ամյա ալժիրցու հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ֆրանսիական ակումբը վարձավճարի համար վճարել է 6 մլն եվրո և կարող էգնել խաղացողի լրիվ տրանսֆերը մրցաշրջանի ավարտին՝ 14,4 մլն եվրոյով։
Ավելի վաղ «Լիոնը» հայտնել էր, որ Բենրահմայի տրանսֆերի գործարքը ձախողվել է «Վեսթ Հեմի» պատճառով, սակայն ավելի ուշ կարողացել է պաշտոնապես ձևակերպել տրանսֆերը։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ալժիրցին անցկացրել է 22 հանդիպում՝ աչքի ընկնելով գոլային փոխանցումով։
























































