ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի խաղում հաղթել է Ստրասբուրին 2:1 հաշվով: Հանդիպումը կայացել է Ստրասբուրի «Ստադ դե լա Մենո» մարզադաշտում։
Հանդիպման 6-րդ րոպեին հյուրերի հարձակվող Կիլիան Մբապեն չի կարողացել դիպուկ իրացնել 11 մետրանոցը։ Մեկնարկային սուլիչից կես ժամ անց նա այնուամենայնիվ, բացել է հանդիպման հաշիվը՝ եզրափակելով Մարկո Ասենսիոյի փոխանցումը։
Երկրորդ խաղակեսի սկզբում արդեն իսպանացին է դարձել գոլի հեղինակ Մբապեի փոխանցումից հետո։ 68-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ է դարձել Դիլան Բակվան։
ՊՍԺ-ն վաստակել է 47 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ստրասբուրը» 25 միավորով 10-րդ տեղում է։