ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի մասին հարցին:
«Նա ինձ ինչ-որ բան ասե՞լ իր ապագայի մասին: Ո՛չ»,- մարզչի խոսքերն է մեջբերել RMC Sport-ը։
Հաղորդվում էր, որ փետրվարին Մբապեն կհայտարարի, որ չի երկարաձգելու պայմանագիրը փարիզյան ակումբի հետ և պայմանագրի ժամկետի ավարտից հետո կհեռանա թիմից։
Մբապեի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
























































