Մադրիդի «Ռեալը» կարծում է, որ ի վիճակի է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, հաղորդում է Madrid Zone-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստի որոշումը կհրապարակվի շուտով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» ցանկանում է բոնուսային վճարումները բաժանել մի քանի տարվա մեջ (կախված պայմանագրի երկարությունից): Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» ստիպված չի լինի անմիջապես վճարել տրանսֆերային փոխհատուցումը, ինչն ավելի հավանական է դարձնում Մբապեի տեղափոխությունը մադրիդյան ակումբ։
Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականի հուլիսին «Մոնակոյից»: Տրանսֆերային գումարը կազմել է 180 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: Մադրիդի «Ռեալը» նախատեսում է ֆրանսիացու հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 27 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։