«Միլանի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռաֆայել Լեաուն կարող է փոխել ակումբային գրանցում։ Ֆուտբոլիստը հայտնվել է ՊՍԺ-ի և «Նյուքասլի» ուշադրության կենտրոնում։
Ըստ Téléfoot-ի, փարիզցիներն արդեն կոնկրետ քայլեր են կատարել ամռանը «Միլանի» եզրային հարձակվողին ձեռք բերելու համար:
Նշվում է, որ պորտուգալացին պատրաստ է դիտարկել փարիզյան ակումբի առաջարկը։