Կատալոնական «Բարսելոնան» ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել կազմը։
«Բլաուգրանայի» մարզական տնօրեն Դեկոն վերահսկում է «Ժիրոնայի» միանգամից հինգ խաղացողների: Ակումբի տրանսֆերային նպատակների ցանկում են Ալես Գարսիան, Սավիո Մորեյրան, Յանգել Էրերան, ինչպես նաև ուկրաինական տանդեմ Վիկտոր Ցիգանկովն ու Արտեմ Դովբիկը։ Այս մասին հայտնում է Croni Caglobal-ը։
«Բարսելոնան» կարող է նվազեցնել այս խաղացողների տրանսֆերային արժեքը Էրիկ Գարսիայի և Պաբլո Տորեի հաշվին, ովքեր ներկայումս կատալոնացիներից վարձավճարով հանդես են գալիս «Ժիրոնայում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժիրոնան մրցաշարի ավարտից 17 տուր առաջ վաստակած միավորների անձնական ռեկորդ է սահմանել Լա Լիգայում։
Ժիրոնան շրջանցեց երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին», որն ունի 51 միավոր, սակայն «Ռեալը» մեկ խաղ պակաս ունի: