Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականը զբաղեցնող ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։
Չորրորդ տուրի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը 4:6, 5:7, 3:6 հաշվով պարտվեց իտալացի Յաննիկ Սիներին (ATP-ի վարկանիշային աղյուսակի չորրորդ տեղ):
Հանդիպումը տևեց 2 ժամ 34 րոպե։