ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է իր ապագա ծրագրերը. Հարձակվողը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և ամռանը կհեռանա ակումբից, հայտնում է լրագրող Աբդելա Բուլման սոցիալական ցանցերում։
Մինչ այս լրատվամիջոցները գրում էին, որ Մբապեն դժգոհ է եղել այն վերջնագրից, որը տվել է Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը։ Նրա խոսքով՝ ֆրանսիացի հարձակվողը պետք է հայտարարի, թե արդյոք պայմանագիր կկնքի իսպանական ակումբի հետ մինչև հունվարի վերջ, թե՞ այս գործարքը չի կայանա։
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 26 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ:
























































