ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է լրագրող Աբդելա Բուլմանը, 25-ամյա ֆուտբոլիստը չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և ամռանը կլքի ակումբը։
Հունվարի 8-ին հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալն» արդեն համաձայնության է եկել ֆրանսիացի հարձակվողի հետ։
Ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված էր նաև «Լիվերպուլը»։ Սակայն, ինչպես հայտնում է լրագրող Ֆրանսուա Գալարդոն, հարձակվողը մերժել է մերսիսայդցիների առաջարկը, քանի որ ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 25 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































