Կանանց Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա Ուիգմանը FIFA The Best մրցանակաբաշխությունում ճանաչվել է 2023 թվականի լավագույն մարզիչ:
Մրցանակաբաշխությունն ընթանում է Լոնդոնում։ Ուիգմանը երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց այս մրցանակը։ Նա նաև նախկինում ճանաչվել է 2020 թվականի լավագույն մարզիչ։
2023 թվականին Անգլիայի հավաքականը արծաթե մեդալակիր է դարձել աշխարհի առաջնությունում։ Եզրափակիչում անգլիացիները պարտվել են Իսպանիային (0:1):