Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախը, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա բրազիլացու տեղափոխությունը «Ռեալից» հնարավոր է՝ կապված Կիլիան Մբապեի հնարավոր տրանսֆերի հետ, քանի որ նրանք նույն դիրքն են զբաղեցնում խաղադաշտում։
Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն:
Այս մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» կազմում 15 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
























































