Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է թիմի խաղի մասին իր կարծիքով։
«Ներաձուրիները» Ա Սերիայի 20-րդ տուրի խաղում հաղթեցին «Մոնցային» (5:1)՝ «Յուվենտուսի» նկատմամբ առավելությունը հասցնելով հինգ միավորի:
«Այս թիմի բոլոր խաղացողները չեմպիոններ են: Մենք բոլորս օգնում ենք միմյանց, բոլորս ցանկանում ենք հաղթել, և այդ պատճառով կարող եմ վստահորեն ասել, որ այս թիմն առանձնահատուկ է»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Հաջորդ տուրում Իտալիայի Ա Սերիայի առաջնության առաջատարն արտագնա հանդիպում է անցկացնելու «Ֆիորենտինայի» հետ, որը տեղի կունենա հունվարի 28-ին։ Իսկ մինչ այդ թիմը հունվարի 19-ին կխաղա Իտալիայի Սուպերգավաթի մրցաշարում «Լացիոյի» հետ։