14.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ինտերը պատմական հակառեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

    Եթե ոչինչ չձեռնարկվի, սա կդառնա համաշխարհային մրցավարության ամենամեծ սկանդալը. Մոուրինյու

    Բարսելոնան Չեմպիոնների լիգայում նոր հակառեկորդ է սահմանել

    Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող

    🎥 ՉԼ. Ատլետիկոն և Արսենալը հաղթանակներ տարան, Բավարիան խուսափեց սենսացիոն պարտությունից, այլ արդյունքներ

    🎥 ՉԼ. Ինտերը գերգոլառատ խաղում պարտվեց Բրյուգեին

    🎥 ՉԼ. Բարսելոնան Թուրքիայում ջախջախեց Գալաթասարային

    Երկրպագուները դեռ չեն գիտակցում աղետի մասշտաբները. Նևիլն ու Կարագերը՝ Ման Սիթիի գործի մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. հայտնի է պատճառը և հավաքականի ամբողջական կազմը

        Պաշտոնական. Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF լիգայում հայտնի է

        🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

        🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ինտերը պատմական հակառեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

            Եթե ոչինչ չձեռնարկվի, սա կդառնա համաշխարհային մրցավարության ամենամեծ սկանդալը. Մոուրինյու

            Բարսելոնան Չեմպիոնների լիգայում նոր հակառեկորդ է սահմանել

            Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող

            🎥 ՉԼ. Ատլետիկոն և Արսենալը հաղթանակներ տարան, Բավարիան խուսափեց սենսացիոն պարտությունից, այլ արդյունքներ

            🎥 ՉԼ. Ինտերը գերգոլառատ խաղում պարտվեց Բրյուգեին

            🎥 ՉԼ. Բարսելոնան Թուրքիայում ջախջախեց Գալաթասարային

            Երկրպագուները դեռ չեն գիտակցում աղետի մասշտաբները. Նևիլն ու Կարագերը՝ Ման Սիթիի գործի մասին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. հայտնի է պատճառը և հավաքականի ամբողջական կազմը

                Պաշտոնական. Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF լիգայում հայտնի է

                🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

                🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՅԼ

                  «Սպարտակ» մարզահամալիրը 5 մլրդ դրամով վաճառվել է․ տեղում շենքեր կկառուցվեն

                  ԱՅԼ
                  11.01.24 / 23:54
                  0

                  Երևանի ամենահին սպորտային համալիրը նոր սեփականատեր ունի։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են։ 2 հեկտար մակերեսով մարզահամալիրը վաճառվել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։ «Հետք»-ը պարզել է գործարքի մանրամասները։

                  «Սպարտակ» մարզադաշտը կառուցվել է խորհրդային տարիներին և պատկանում էր նույնանուն կազմակերպությանը։ «Սպարտակ» մարզական կազմակերպությունը ստեղծվել է 1935 թ.-ին որպես միութենական կամավոր մարզական միավորում։ Արդեն 1987 թ.-ին կազմակերպությունն ընդգրկել է Խորհրդային Միության 4 մարզական միավոր։

                  Նույն թվականին այն վերանվանվել է «Հայաստան» մարզական միություն և Հայաստանի անկախացումից հետո ստացել հասարակական կազմակերպության կարգավիճակ։ Այդպես է մինչ օրս։

                  Կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է «Սպարտակ» մարզական միության ամբողջ գույքը՝ Հայաստանում գտնվող մարզադաշտերը, մարզասրահներ և մարզադպրոցներ։ Դրանց մի մասը հետագայում առանց շահույթ ստանալու նպատակի փոխանցվել է համայնքներին։ Օրինակ՝ Աբովյանի և Արմավիրի քաղաքային մարզադաշտերը։ Եղել է նաև օտարում։ Վաճառվել է Երևանում գտնվող հեծանվավազքի դպրոց-համալիրը, որի տեղում 2015 թ.-ին վեր է խոյացել «Հիլթն» հյուրանոցը։

                  «Հայաստան» մարզական միության երկարամյա նախագահ Ռազմիկ Ստեփանյանին 2019 թ.-ին փոխարինեց ՀԿ-ի ենթակա կառույցներից մեկը ղեկավարած Սոկրատ Պետրոսյանը։ Կազմակերպության նախագահ դառնալուց ընդամենը 2 տարի անց նա ստորագրեց «Սպարտակ» մարզահամալիրը վաճառելու պայմանագիրը։ Մինչ այդ կազմակերպության ղեկավար մարմնի՝ 21 հոգուց բաղկացած նախագահության կազմն է փոխվում, և նախագահությանն իրավունք է վերապահվում ՀԿ-ի գույքը գրավ դնել։ ՀԿ-ի նախագահության կազմում է հայտնվում Սոկրատ Պետրոսյանի ծանոթ, «Ստանդարտ պետրոլ» ՍՊԸ-ի սեփականատեր, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արսեն Հովհաննիսյանը, որն էլ արտոնյալ պայմաններով ձեռք է բերում համալիրը։

                  «Հայաստան» մարզական ՀԿ-ի 2021 թ.-ի հուլիսի 14-ի արտահերթ ընդհանուր ժողովից մեկ ամիս անց կազմակերպության նախագահության կազմում հաստատված գործարար Արսեն Հովհաննիսյանը «Էվոկաբանկից» 1 միլիոն դոլար վարկ է վերցնում։ Որպես երաշխիք գրավադրվում է «Սպարտակ» մարզահամալիրը։ Համալիրը «Հայաստան» մարզական ՀԿ-ն սեփականաշնորհել է պայմանով՝ վաճառելու դեպքում Երևան համայնքին պետք է վճարեր սեփականաշնորհման պահի կադաստրային արժեքը՝ 500 միլիոն դրամ։ Մարզահամալիրի գրավադրումից հետո համայնքային բյուջե է վճարվում 500 միլիոն դրամը։

                  2023 թ.-ի սեպտեմբերի 4-ին ստորագրվում է մարզադաշտը և մարզադահլիճները վաճառելու պայմանագիրը։ Գնորդը «Ստանդարտ պետրոլ» ՍՊԸ-ի սեփականատեր Արսեն Հովհաննիսյանի որդու՝ Սերգեյ Հովհաննիսյանի հիմնած «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն է։ Համալիրը վաճառվել է 5 միլիարդ 20 միլիոն դրամով, սակայն գումարը ՀԿ-ին պետք է վճարվի մինչև 2028 թ.-ը՝ առանց կոնկրետ ժամանակացույցի։ Համալիրը ձեռք բերելուց հետո «էկո պետրոլ» ՍՊԸ-ն այն կրկին գրավադրել է «Էվոկաբանկում»՝ այս անգամ 4 միլիոն դոլար վարկի դիմաց։

                  Ուշագրավ է, որ համալիրը վաճառվել է ոչ թե շուկայական արժեքով, այլ կադաստրային արժեքից մի բան էլ ցածր գնով։ Ագաթանգեղոս 6 հասցեի գույքի կադաստրային արժեքը 6 միլիարդ դրամ է։ Մինչդեռ համալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով։

                  Երևանի Ագանթանգեղոս 6 հասցեում գտնվող «Սպարտակ» մարզահամալիրը զբաղեցնում է 2 հեկտար հողամաս։ Մարզադաշտից բացի, անշարժ գույքի կազմում է ներառված 10 հազար 844 քմ մակերես ունեցող մարզադահլիճը, 836 քմ մակերես զբաղեցնող վարչական շենքն ու եւս մեկ մարզադահլիճ, ծանրամարտի և բռնցքամարտի մարզադահլիճը՝ 539 քմ, սուսերամարտի դահլիճը՝ 275 քմ, եւս մեկ վարչական շենք՝ 1701 քմ, թեթև ատլետիկայի մանեժը՝ 1509 քմ և այլ շինություններ։

                  «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկը հիմնադրումից հետո ընդլայնվել է։ ՍՊԸ-ն այժմ 4 բաժնետեր ունի։ Նրանք են՝ Արսեն Հարությունյանի որդին՝ Սերգեյ Հարությունյանը, Լևոն Բաբոյանը, Արամ Գևորգյանը և Ալբերտ Երիցյանը։ Վերջին բաժնետերը տարիներ առաջ ողջ ունեցվածքը կորցրած գործարար, Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի թոռն է՝ գործարարի որդիներից Ռոբերտ Երիցյանի որդին։

                  «Հայաստան» մարզական ՀԿ նախագահը շահավետ է համարում գործարքը

                  2019 թ.-ից «Հայաստան» մարզական ՀԿ-ն ղեկավարող Սոկրատ Պետրոսյանը մեր հանդիպման ժամանակ ասաց, որ տարբեր ժամանակներում փորձել են մարզադաշտը վերցնել ՀԿ-ից, պետական ֆինանսավորումն են կրճատել, գույքահարկն է թանկացել, իսկ ԿԳՄՍ նախարարությունից ակնարկել են՝ «սեփականության իրավունքով գույք ունեք, վաճառեք և այդ գումարով պահեք մարզադպրոցները»։ ՀԿ-ի նախագահը շահեկան է համարում մարզահամալիրի վաճառքի գործարքը։

                  «Արսեն Հովհաննիսյանին ինչպե՞ս եք գտել, ի՞նքն է ձեզ գտել, թե՞ դուք՝ իրեն»,- հարցրինք Սոկրատ Պետրոսյանին։ «Մենք շատ շուտվա ծանոթներ ենք։ 20 տարի առաջ ենք ծանոթացել Մեղրիում։ Արսեն Հովհաննիսյանին բերել ենք այն ժամանակ, երբ պայմանավորվել ենք, որ հողի գումարները կմուծի»,- պատասխանեց Սոկրատ Պետրոսյանը՝ նշելով, որ ընկերներով քննարկել են ելքերի որոնումը և որոշել են վաճառել գույքը՝ պայմանով, որ գնորդը տարածքը կառուցապատելուց հետո ՀԿ-ին 3000 քմ մակերեսով մարզադահլիճներ հատկացնի։ Այսինքն՝ պայմանագրի գինը՝ 5 միլիարդ դրամը, ՀԿ-ին չի հատկացվելու, դրան համարժեք կառուցապատված տարածք են ստանալու։ Երևանի կենտրոնում 5 միլիարդ դրամով 2 հեկտար տարածքը վաճառելը ՀԿ-ի նախագահը էժան չի համարում։ Դիտարկմանը, որ վազքուղին կորցնում եք և ընդամենը 3000 քմ տարածք եք ստանալու, Սոկրատ Պետրոսյանը հակադարձում է, որ վազքուղին ոչ մի ստանդարտի չի համապատասխանել։

                  ՀԿ-ի գույքը նախկինում հանրային գույք է եղել և մարզական նպատակով օգտագործելու համար է փոխանցվել «Հայաստան» ՀԿ-ին։ «Արդյոք ճիշտ եւ արդար է համարում հանրային գույքը նման կերպ տնօրինելը, չի կարծո՞ւմ, որ պետությունը կարող է հարցեր ունենալ» դիտարկմանը Սոկրատ Պետրոսյանը պատասխանեց․ «Պետությունը հարցեր ունեցել է, տվել է։ Պետության գումարներն էլ մուծել ենք։ Հողի փողն էլ ենք մուծել, շահութահարկն էլ ենք մուծել։ Ես սպորտը նորից պահպանում եմ։ Այնպես չի, որ սպորտը չեմ պահպանում։ Կարող է պետական դպրոցներում էրեխեքից փող են հավաքում, թող մեկը մտնի մեր դպրոցներ և ասի, որ էրեխեքը մի դրամ փող են տվել՝ 1000 դրամ անդամավճարից բացի»։ Հարցին՝ սա շահավե՞տ գործարք է սպորտի համար, Սոկրատ Պետրոսյանը պատասխանեց․ «Այո, և՛ սպորտի համար, և՛ սպորտի աշխատակիցների համար։ Մեր կազմակերպության աշխատակիցների համար»։ Սոկրատ Պետրոսյանը նշեց, որ մարզահամալիրի դահլիճները չեն փակվելու, տարածքում կառուցապատումն արվելու է փուլ-փուլ, իրենք տեղափոխվելու են կառուցապատված մաս, որից հետո նոր պետք է քանդվեն գործող դահլիճները։ ՀԿ-ի նախագահի խոսքով՝ «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն, գույքը գնելուց բացի, ՀԿ-ին ֆինանսական օժանդակություն է հատկացնում։

                  Նշենք, որ «Հայաստան» մարզական ՀԿ-ի և «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի միջև կնքված տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրում որևէ կետ չկա, որ գնորդը պարտավոր է վաճառողին 5 միլիարդ դրամի փոխարեն կադաստրային արժեքով 3000 քմ գույք փոխանցել, ինչպես պնդում է Սոկրատ Պետրոսյանը։

                  2010 թ.-ից մինչ օրս 4 միլիարդ դրամ է հատկացվել ՀԿ-ին

                  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված տվյալների համաձայն` ամեն տարի արտադպրոցական դաստիարակության ծրագրով ֆինանսական հատկացումներ են արվել «Հայաստան» մարզական ՀԿ-ին։ 2010-2023 թթ.-ին պետական բյուջեից 4 միլիարդ 254 միլիոն դրամ է հատկացվել մարզական կազամակերպությանը։

                  Երևանի քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ հեծանվահրապարակի պահպանման և շահագործման նպատակով մայրաքաղաքի բյուջեից 2017-2021 թթ. 221 միլիոն դրամ է հատկացվել «Հայաստան» մարզական ՀԿ-ին։

                  «Սպարտակ» մարզադաշտը կառուցապատվելու է

                  Մարզահամալիրի նոր սեփականատերը տարածքը կառուցապատելու է։ «Էկոպետրոլ» ՍՊԸ-ի տնօրեն Զարինե Ստեփանյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ մարզադաշտի փոխարեն նախատեսվում է կառուցել բնակելի էկո թաղամաս, որը ներառելու է մարզական կոմպլեքս էկո համալիր։

                  «Մարզադաշտի տարածքը նույնպես կառուցապատվելու է նոր չափորոշիչներով, որը համաձայնեցվելու է «Հայաստան» մարզական ՀԿ-ի խորհրդի հետ։ Մեր ընկերությունը և «Հայաստան» մարզական ՀԿ-ն ունեն համաձայնագիր, որ այդ տարածքում մենք կառուցելու ենք ժամանակակից մարզային համալիրներ տարբեր սպորտաձևերի համար։ Լինելու են բոլոր այն մարզադահլիճները, որոնք կան հիմա, բայց շատ ավելի բարձր մակարդակի և այսօրվա չափորոշիչներին համապատասխան»,- հայտնել է ընկերության տնօրենը։ Ներդրումների վերաբերյալ հարցին էլ «Էկոպետրոլ» ՍՊԸ-ի տնօրենը պատասխանել է, որ ներդրումների ծավալը քննարկման փուլում է, իսկ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է վարկային և անձնական միջոցներով:

                   

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ինտերը պատմական հակառեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

                  14.10.26

                  Եթե ոչինչ չձեռնարկվի, սա կդառնա համաշխարհային մրցավարության ամենամեծ սկանդալը. Մոուրինյու

                  14.10.26

                  Բարսելոնան Չեմպիոնների լիգայում նոր հակառեկորդ է սահմանել

                  14.10.26

                  Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող

                  14.10.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Ինտերը պատմական հակառեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում

                  14:14 / 14.10.26

                  Եթե ոչինչ չձեռնարկվի, սա կդառնա համաշխարհային մրցավարության ամենամեծ սկանդալը. Մոուրինյու

                  13:17 / 14.10.26

                  Բարսելոնան Չեմպիոնների լիգայում նոր հակառեկորդ է սահմանել

                  12:15 / 14.10.26

                  Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող

                  11:11 / 14.10.26

                  Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                  10:37 / 14.10.26

                  ​Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի չորս ներկայացուցիչ

                  10:10 / 14.10.26

                  🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                  01:20 / 14.10.26

                  🎥 ՉԼ. Ատլետիկոն և Արսենալը հաղթանակներ տարան, Բավարիան խուսափեց սենսացիոն պարտությունից, այլ արդյունքներ

                  01:02 / 14.10.26

                  🎥 ՉԼ. Ինտերը գերգոլառատ խաղում պարտվեց Բրյուգեին

                  00:57 / 14.10.26

                  🎥 ՉԼ. Բարսելոնան Թուրքիայում ջախջախեց Գալաթասարային

                  00:54 / 14.10.26

                  🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                  00:03 / 14.10.26

                  Երկրպագուները դեռ չեն գիտակցում աղետի մասշտաբները. Նևիլն ու Կարագերը՝ Ման Սիթիի գործի մասին

                  23:40 / 13.10.26

                  Ես երբեք նրա վրա այդքան գումար չէի ծախսի․ Պետին՝ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի մասին

                  23:10 / 13.10.26

                  🎥 ՉԼ. Սպորտինգը արտագնա հաղթանակ տարավ Լանսի նկատմամբ. Սուարեսը դարձավ պատմական ռեկորդի հեղինակ

                  22:40 / 13.10.26

                  Հայտնի է՝ Կունդեի հնարավոր տրանսֆերի դեպքում ում կփորձի գնել Բարսելոնան

                  22:10 / 13.10.26

                  Դարաշրջանի ավա՞րտ. Ատլետիկոյում սկսել են քննարկել Սիմեոնեի հնարավոր փոխարինողի հարցը

                  21:40 / 13.10.26

                  Ծանրամարտի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր

                  21:05 / 13.10.26

                  Ծանրամարտի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Դավիթ Առաքելյանի և Արտուշ Գրիգորյանի արդյունքները

                  20:45 / 13.10.26

                  Ռեալը նոր տրանսֆերային նպատակ է սահմանել 2027 թվականի համար

                  20:10 / 13.10.26

                  Պաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունի

                  19:05 / 13.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  Կարդալ ավելին

                  Այսօր լեգենդար Նիկիտա Սիմոնյանը կդառնար 100 տարեկան

                  21:18 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Իսպանիա

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Կարդալ ավելին

                  🎥 Մխիթարյանի շքեղ հարվածն ու Ինտերի ֆուտբոլիստի ռեակցիան

                  21:04 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.