«Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ով այժմ հանդես է գալիս «Ռենում», մոտ է «Լիոն» տեղափոխվելուն։
Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչներն ակտիվ բանակցություններ են վարում «Ռենի» ղեկավարության հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մատիչը գոհ չէ իր ակումբում և ցանկանում է դադարեցնել թիմի հետ համագործակցությունը։
Մատիչը դարձել է «Ռենի» խաղացող օգոստոսին՝ տեղափոխվելով «Ռոմայից» 2,5 միլիոն եվրոյի դիմաց։Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 3,5 մլն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր Մատիչի՝ իտալական «Ռոմա» վերադառնալու մտադրության մասին։
























































