25-ամյա ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մեբապեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կկողմնորոշվի այն ակումբի հարցում, որտեղ նա կշարունակի իր կարիերան 2024-ի ամռանը, հայտնում է ESPN-ը: Ըստ աղբյուրի՝ ամենահավանական տարբերակները Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլն» են։
Հաղորդվում է, որ Մբապեն երկար ժամանակ երկրպագում է «Լիվերպուլին» ու Յուրգեն Կլոպին ու չի բացառում, որ կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգա։ Այնուամենայնիվ, այս տեղափոխությանը կարող է խանգարել խաղացողի բարձր աշխատավարձը, քանի որ մերսիսայդցիները դժվար թե կարողանան շաբաթական 650 հազար եվրո վճարել Կիլիան: Աղբյուրի համաձայն՝ Մբապեն կարող է համաձայնվել ավելի ցածր աշխատավարձի, եթե նա ստանա զգալի բոնուս՝ որպես ազատ գործակալ միանալու համար:
Ֆրանսիացի հարձակվողի ներկայիս պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին:
























































