«Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն դրամահավաք է կազմակերպել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Իր Instagram-ում Դել Պիերոն ասել է, որ ակցիային կմասնակցեն նաև Իտալիայի հավաքականի իր գործընկերները, ովքեր նվաճել են Աշխարհի գավաթը՝ Ֆրանչեսկո Տոտտին, Ֆաբիո Կաննավարոն,Ջանլուիջի Բուֆոնը և այլք: Միջոցները կուղղվեն Իտալիայի Կարմիր խաչի կարիքներին:
«2006 թ.-ի ազգային հավաքականում իմ գործընկերների հետ միասին ես նորից դաշտ եմ մտնում` նոր մարտահրավեր նետելու համար: Մենք Կարմիր խաչի համար դրամահավաք ենք կազմակերպում, որպեսզի օգնենք մեր երկրին պայքարել կորոնավիրուսի դեմ», — ասել է Դել Պիերոն երկրպագուների առջև: