ՊՍԺ-ն ոչինչ չգիտի թիմի հարձակվող Կիլիան Մբապեի և Մադրիդի «Ռեալի» միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին, հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան թիմի ղեկավարությունը սպասում էր և սպասում է 25-ամյա հարձակվողի վերջնական որոշմանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» լիարժեք համաձայնության է եկել Կիլիան Մբապեի հետ։ Հարձակվողը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից։ Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 25 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ ՊՍԺ-ն Ֆրանսիայի Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է, Լուիս Էնրիկեի թիմը 17 խաղում վաստակել է 40 միավոր։
























































