Ֆրանսիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է, թե որտեղ կշարունակի կարիերան։
Այս մասին տեղեկացել է լրագրող Սանտի Ունան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա ֆրանսիացի հարձակվողը հաջող բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ և պայմանավորվել աշխատանքային պայմանագիր կնքել։
Մբապեն կմիանա Արքայական գրանդին ամռանը, երբ ավարտվի նրա պայմանագիրը փարիզյան գրանդի հետ:
Այս մրցաշրջանում նա ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 24 հանդիպման։ Կիլիանը դարձել է 25 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։
























































