ՊՍԺ-ի պաշտպան Միլան Շկրինյարը կարող է բաց թողնել մրցաշրջանի երկրորդ հատվածը։
Ֆուտբոլիստը ծանր վնասվածք է ստացել Ֆրանսիայի Սուպերգավաթի «Թուլուզի» դեմ խաղում (2:0):
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, սլովակ ֆուտբոլիստը վնասել է կոճի կապանները:
Աղբյուրը նշում է, որ Շկրինյարը հաստատ բաց կթողնի առաջիկա մի քանի ամիսները։
Այս մրցաշրջանում նա Ֆրանսիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում։