«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Դոնի Վան դե Բեկի ծառայություններով։
Marca-ի փոխանցմամբ՝ Վան դե Բեկը արդեն նախնական համաձայնություն է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հետ։ Այդ իսկ պատճառով նրա տեղափոխությունը մեկ ուրիշ ակումբ կարող է կայանալ միայն «Ռեալի» հետ նախնական համաձայնությունը խզելու դեպքում։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Դոնի Վան դե Բեկը ամենայն հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը։