«Շանհայ Շենհուան» պատրաստ է վաճառել հարձակվող Օդիոն Իգալոյին «Մանչեսթեր Յունայթեդին», որտեղ նիգերիացի ֆուտբոլիստը խաղում է վարձավճարով: Այդ մասին հայտնում է Mirror-ը։
Չինացիները գնահատում են իրենց ֆուտբոլիստին 15 միլիոն ֆունտ ստեռլինգ: Վերջերս ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Օլե Գյունար Սուլշերը ասել էր, որ ակումբը շահագրգռված է գնելու ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։
Իգալոն անգլիական թիմի կազմում անցկացրել է 8 հադիպում և դարձել 4 գոլի հեղինակ։