ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այսօր իրականացնում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2023 թվականի մրցույթը: Հավատարմագրված մարզական լրագրողներն ու ազգային հավաքականների մարզիչները կատարելու են 10 լավագույնների ընտրությունը՝ կատարելով բաց քվեարկությունը:
ArmSport.am-ը ևս մասնակցել է քվեարկությանը: Ներկայացնում ենք մեր խմբագրության տասնյակը՝
Արթուր Ալեքսանյան/ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,
Արթուր Դավթյան / սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր,
Մալխաս Ամոյան / հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Հովհաննես Բաչկով / բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Վարսիկ Գրիգորյան / սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության արծաթե, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Գոռ Սահակյան / ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Վարազդատ Լալայան / ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր,
Վազգեն Թևանյան/ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Արսեն Հարությունյան/ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,
Արման Ավանեսյան/ սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Արդյունքները կամփոփվեն քվեարկության ավարտից անմիջապես հետո: Քվեարկությանն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ստորև.