«Վալենսիայի» արգենտինացի պաշտպան Էզեկիել Գարայի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է: Այս մասին 33-ամյա ֆուտբոլիստը գրառում է կատարել Instagram-ի իր էջում:
«Պարզ է, որ 2020-ը վատ սկսեցի. կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է: Ինձ շատ լավ եմ զգում, ու հիմա միայն պետք է հետևեմ բժիշկների ցուցումներին: Այս պահից սկսած մեկուսանում եմ»,- գրել է Գարայը:
2020 թվականի փետրվարին արգենտինացի պաշտպանը վնասել էր աջ ծնկի խաչաձև կապաններն ու հիմա վերականգնվում է վնասվածքից:
Արգենտինացին «Վալենսիա» է տեղափոխվել 2016 թվականի սեպտեմբերին «Զենիթից»: Ավելի վաղ Գարայը հանդես է եկել նաև Մադրիդի «Ռեալում», «Ռասինգում» և «Բենֆիկային»: