Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը կիսվել է Չեմպիոնների լիգայի վերջին՝ «Ունիոնի» հետ (2:3) խաղի մասին իր կարծիքով, ինչպես նաև խոսել է առաջիկա ամիսների ընթացքում «Լոս Բլանկոների» նպատակների մասին։
«Մեր թիմում բոլորը կարևոր են: Մենք շատ լավ և ամբողջական թիմ ունենք։ Նրանք, ովքեր մասնակցում էին հանդիպմանը, գերազանց աշխատանք կատարեցին։ Մարզիչը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, և նա չի սխալվի, քանի որ մենք պատրաստ ենք ամեն ինչի։
Կսպասենք Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությանը, սակայն այս մրցաշարի 1/8 եզրափակիչը դեռ հեռու է։ Պետք է կենտրոնանանք առաջնության վրա, լավ ավարտենք այս տարին և սկսենք հաջորդը»,- Նաչոյի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։