Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է «կարմիր սատանաների» պաշտպան Հարի Մագուայրի վնասվածքը։
«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել. Մենք պետք է սպասենք 24 ժամ, իսկ հետո կունենանք նրա վնասվածքի լրջության գնահատականը, ախտորոշումը: Պետք է սպասել»,- տեն Հագի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
Ընթացիկ մրցաշրջանում Մագույարը անցկացրել է 17 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Բավարիայի» հետ խաղում (0:1):
























































