«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է փոխել աշխատավայրը․ նա կարող է հավաքական գլխավորել։
Todofichajes-ի տեղեկություններով՝ իսպանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է Անգլիայի հավաքականը։
Նշվում է, որ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան կապի մեջ է մասնագետի հետ և կարող է հրավիրել նրան, եթե ազգային թիմին չհաջողվի հաջողության հասնել 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը կկայանա հաջորդ ամառ Գերմանիայում։
Գվարդիոլան իր հերթին պայմանագրային պարտավորություններ ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2025 թվականի ամառ։
























































