«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։
«Խմբային փուլում մեր թիմի արդյունքները շատ դրական եմ գնահատում։ Մենք շատ կարևոր արդյունքների ենք հասել և արժեքավոր փորձ ձեռք բերել։
Ընդհանուր առմամբ, այն փաստը, որ մենք ապահովեցինք առաջին տեղը մեկ տուր առաջ, պետք է մեզ իսկապես ուրախացնի: Այժմ այս հատվածը պետք է փակվի մինչև փետրվար»,- մեջբերում է մասնագետին Football London-ը։
«Արսենալը» վեց հանդիպումներից հետո 13 միավորով առաջինն է B խմբում: