Անգլիացի նախկին հարձակվող Քրիս Սաթոնը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի»` տրանսֆերային շուկայում մեծ ծախսերի մասին։
«Տեն Հագի համար ակումբն ավելի քան 400 միլիոն ֆունտ է ծախսել տրանսֆերների վրա: Որքա՞ն է «Կոպենհագենը» ծախսել տրանսֆերների համար այս ժամանակահատվածում»,- մեջբերում է Սաթոնին BBC-ն։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ՝ «Օլդ Թրաֆորդում» ընդունել էր Մյունխենի «Բավարիային»: Մանկունիանցիները նվազագույն հաշվով պարտություն կրեցին 0-1 հաշվով։
Տեն Հագի սաները վաստակեցին ընդամենը չորս միավոր և իրենց քառյակում զբաղեցրին վերջին հորիզոնականը։
























































