«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունը (0-1).
«Մենք Չեմպիոնների լիգայում պարտվել էինք ոչ այսօր, դա ակնհայտ է։ Մի քանի լավ հանդիպումներ անցկացրինք, բայց դա բավարար չէր։
Կարծում եմ՝ մենք շատ լավ խաղացինք «Բավարիայի» դեմ և արժանի չէինք պարտության, բայց այնուամենայնիվ պարտվեցինք։
Խաղը պաշտպանություն կազմակերպելու տեսակետից մենք շատ լավ գործեցինք և պրեսինգի հիանալի աշխատանք կատարեցինք։ Մենք ուժեղ մրցակցի դեմ խաղացինք։ Նույնիսկ եթե «Բավարիան» դուրս մնա խաղի ընթացքից, նրանք բավականին խաղամակարդակ ունեն մեկ հնարավորություն ստեղծելու համար: Ցավոք, այդպես էլ եղավ»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։