Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Չեմպիոնների լիգայի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Հոյակապ էր… Ես զգացի, որ մենք վերահսկում ենք խաղը և ավելի լավ հնարավորություններ ունեինք: Մենք հանգստություն պահպանեցինք և գիտեինք, որ կարող ենք նրանց գոլ խփել արագ հակագրոհներով: Հանգստյան օրերի արդյունքից հետո մեր մոտիվացիան ամենաբարձր մակարդակի վրա էր։
Այս մրցաշարում մենք ունակ ենք շատ հեռուն գնալու։ Մեր նպատակն է հաղթել Չեմպիոնների լիգան։
Դա լուրջ փորձություն կլինի, բայց մենք պետք է շարունակենք կատարելագործվել։ Ես զգում եմ, որ մենք կարող ենք հասնել հաջորդ մակարդակին»,- Քեյնի խոսքերն է մեջբերում BBC-ն: