Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը խոսել է իր թիմակիցների՝ պաշտպան Անտոնիո Ռուդիգերի և կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի մասին։
«Ռյուդիգե՞րը։ Պարզապես մի քիչ խենթ է. Նա խելագար է ու ոչ ոք չգիտի նրա գաղտնիքները։ Նա անհավանական մակարդակի վրա է
«Բելլինգե՞մը։ Նա հաճույք է ստանում ու առաջին րոպեներից ցույց է տալիս, թե ինչպիսի խաղացող է։ Նա վայելում է դա: Համեմատելու համար դեռ վաղ է. Նրա մեկնարկը տպավորիչ է: Մենք ցանկանում ենք օգնել նրան շարունակել այս ճանապարհը երկար տարիներ: Հուսով եմ՝ նա կարող է ավելի մոտենալ նրան, ինչ արեցին Կարիմն ու Կրիշտիանուն»,- Վասկեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 2023 թվակաանի հուլիսին։ Տրանսֆերային գումարը կազմել է 103 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը:
Այս մրցաշրջանում Բելինգհեմը անցկացրել է 19 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։